Մրցույթ

ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ, պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների կարողությունները պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում առավել արդյունավետ օգտագործելու նպատակով հայտարարում է մրցույթ։

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները գրանցվելիս՝

  • Նշում են իրենց մասնագիտական տվյալները ըստ 3 մասնագիտության՝ ծրագրավորում, կիբեռանվտանգություն և ցանցային ադմինիստրացիա
  • Ներկայացնում են անձը հաստատող փաստաթուղթ, ռեզյումե և առկայության դեպքում` այլ հավելյալ փաստաթղթեր (դիպլոմ, հավաստագրեր)

Գրանցման ժամկետները հայտարարվում են մրցույթի անցկացման օրվանից առնվազն 15 օր առաջ ՀՀ ՊՆ պաշտոնական կայքում

Գրանցված մասնակիցները քննությունից առնվազն 3 օր առաջ պատասխան նամակով կամ հեռախոսազանգով տեղեկանում են քննության անցկացման տեղի, օրվա և ժամի մասին


Հավաստագրման հարցազրույցն անց է կացնում որակավորման հանձնաժողովը։ Մասնակիցները պետք է ներկայանան

  • անձը հաստատող փաստաթղթով
  • տարածքային զինկոմիսարիատից տրամադրված տեղեկանքով
  • ռեզյումեով
  • այլ հավելյալ փաստաթղթերով (դիպլոմ, հավաստագրեր՝ առկայության դեպքում)

Մեր մասին

  • Հիմնադրվել է՝

    ԱՏՄԿ խումբը հիմնադրվել է 2013 թվականին:
    Խմբի հիմնական խնդիրներն են ՀՀ ԶՈՒ ավտոմատացված կառավարման համակարգերի, ծրագրային փաթեթների ուսումնասիրումը, մշակումը, ներդրումը և սպասարկումը։

  • «ՀԱՅՏԵՔ» Կիբեռանվտանգության կենտրոն

    «ՀայՏեք» կիբեռանվտանգության կենտրոն հիմնադրամը նպատակ ունի ապահովել պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծումը և դրանց կիրառումը՝ առավել արդյունավետ օգտագործելով զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում: Կենտրոնի գլխավոր նպատակներից է ոլորտի մասնավոր ընկերությունների և ուսումնական հաստատությունների հետ սերտ համագործակցությունը, ինչը կբարձրացնի պաշտպանական համակարգերի անխոցելիությունը կիբեռսպառնալիքներից:

  • Ինչու՞ ընդգրկվել արդի տեխնոլոգիաների խումբ

    ԱՏՄԿ խմբում ընդգրկված զորակոչիկները կարող են պարտադիր զինվորական ծառայության ընթացքում առավել արդյունավետ օգտագործել իրենց մասնագիտական կարողությունները՝ ներգրավվելով պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման և դրանց արդյունավետ կիրառման գործընթացին։

Հետադարձ կապ

ԹԵԺ ԳԻԾ

Հեռախոսահամար` 1-28

09։00 - 18։00, Երկուշաբթի - Ուրբաթ

Զանգահարե՛ք Թեժ գիծ ծառայության անվճար հեռախոսահամարով և ներկայացրեք Ձեր հարցերը