
Արդի Տեխնոլոգիաների Մշակման Խումբ
ԱՏՄԿ խումբը հիմնադրվել է 2013 թվականին: Խմբի հիմնական խնդիրներն են ՀՀ ԶՈՒ ավտոմատացված կառավարման համակարգերի, ծրագրային փաթեթների ուսումնասիրումը, մշակումը, ներդրումը և սպասարկումը։
«ՀայՏեք» կիբեռանվտանգության կենտրոն հիմնադրամը նպատակ ունի ապահովել պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծումը և դրանց կիրառումը՝ առավել արդյունավետ օգտագործելով զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում: Կենտրոնի գլխավոր նպատակներից է ոլորտի մասնավոր ընկերությունների և ուսումնական հաստատությունների հետ սերտ համագործակցությունը, ինչը կբարձրացնի պաշտպանական համակարգերի անխոցելիությունը կիբեռսպառնալիքներից:
ԱՏՄԿ խմբում ընդգրկված զորակոչիկները կարող են պարտադիր զինվորական ծառայության ընթացքում առավել արդյունավետ օգտագործել իրենց մասնագիտական կարողությունները՝ ներգրավվելով պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման և դրանց արդյունավետ կիրառման գործընթացին։