
Արդի Տեխնոլոգիաների Մշակման Խումբ
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ «ՀԱՅՏԵՔ» ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ, ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ԴՐԱՆՑ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԻՐԱՌՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՒ ԶՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՐՏԱԴԻՐ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՌԱՎԵԼ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ։
Մրցույթին կարող են մասնակցել այն անձինք, որոնք զորակոչվելու են գալիք զորակոչի ընթացքում։ Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները գրանցվելիս՝
-
Առաջարկվող մրցույթներից ընտրում են ԱՏՄ խմբի համար կազմակերպվող մրցույթը
-
Նշում են իրենց մասնագիտական տվյալները ըստ 3 մասնագիտության՝ ծրագրավորում, կիբեռանվտանգություն կամ ցանցային ադմինիստրացիա
-
Կցում են անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, ID քարտ կամ, վերջիններիս բացակայության դեպքում, ծննդյան վկայական), ռեզյումե և առկայության դեպքում՝ հավելյալ փաստաթղթեր (դիպլոմ, ատեստատ, հավաստագրեր)
Գրանցման մասին զորակոչիկը պարտավոր է տեղեկացնել իրենց հաշվառման վայրի տարածքային զորահավաքային ծառայություն (զինվորական կոմիսարիատ): Գրանցված մասնակիցները քննությունից առաջ պատասխան նամակով կամ հեռախոսազանգով տեղեկանում են քննության անցկացման տեղի, օրվա և ժամի մասին։
Արդի տեխնոլոգիաների մշակումների խմբում զինվորական ծառայության նշանակվելու նպատակով անցկացվող ընտրությանը մասնակցելու նպատակով չեն կարող հաշվառվել՝
-
Պաշտպանական մարզատեխնիկական հասարակական կազմակերպությունում պաշտպանության նախարարության պատվերով ռազմահաշվառական մասնագիտություն ստացած զորակոչիկները
-
Ռազմաուսումնական հաստատությունների դիմորդները
-
Հայտարարված շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի շրջանակներում զինված ուժերի մասնագիտական ստորաբաժանումներում ծառայության նշանակվելու համար անցկացվող այլ մրցույթի մասնակցելու համար դիմած զորակոչիկները
Հավաստագրման հարցազրույցն անց է կացնում որակավորման հանձնաժողովը։ Մասնակիցները պետք է ներկայանան
-
անձը հաստատող փաստաթղթով
-
տարածքային զինկոմիսարիատից տրամադրված տեղեկանքով
-
ռեզյումեով
-
այլ հավելյալ փաստաթղթերով (դիպլոմ, հավաստագրեր՝ առկայության դեպքում)
Մրցույթը անցկացվում է 2 փուլով։
-
1) Ծրագրավորում՝
-
ծրագրավորման լեզվի իմացություն (C++, C#, Java, PHP, JS, Python լեզուներից որևէ մեկը)` 21 հարց.
-
օբյեկտային կողմնորոշմամբ ծրագրավորում (OOP)` 9 հարց.
-
-
2) Կիբեռանվտանգություն՝
-
վեբ խոցելիություններ (SQLi, XSS, SSRF, CSRF, LFI, RFI…)` 10 հարց.
-
ցանցային անվտանգություն` 10 հարց.
-
կրիպտոգրաֆիա՝ 10 հարց.
-
-
3) Ցանցային/համակարգային ադմինիստրացիա ՝
-
օպերացիոն համակարգեր՝ 15 հարց.
-
երթուղիչների, կոմմուտատորների աշխատանք՝ 15 հարց.
-
Առաջին փուլի արդյունքում՝
-
23 և ավելի միավոր հավաքած զորակոչիկներն անցնում են որակավորման երկրորդ փուլ
-
16-ից 22 միավոր հավաքած զորակոչիկները ստանում են որակավորման «B» կարգ և չեն անցնում որակավորման հաջորդ փուլ
-
16-ից ցածր միավոր հավաքած զորակոչիկները ստանում են որակավորման «A» կարգ և չեն անցնում որակավորման հաջորդ փուլ:
-
1) Ծրագրավորում՝
-
ծրագրավորման լեզվի իմացություն (C++, C#, Java, PHP, JS, Python լեզուներից որևէ մեկը) - 0.15 գործակից
-
օբյեկտային կողմնորոշմամբ ծրագրավորում (OOP) - 0.15 գործակից
-
ալգորիթմներ, տվյալների կառուցվածքներ - 0.1 գործակից
-
ցանցային ծրագրերի նախագծում (Client server architecture) - 0.1 գործակից
-
տվյալների բազա - 0.1 գործակից
-
օպերացիոն համակարգեր և զուգահեռ ծրագրավորում (OS, Multithreading) - 0.1 գործակից
-
նախագծման կաղապարներ (Design Patterns) - 0.1 գործակից
-
գործնական հմտությունների գնահատում - 0.2 գործակից
-
-
2) Կիբեռանվտանգություն՝
-
վեբ խոցելիություններ (SQLi, XSS, SSRF, CSRF, LFI, RFI…) - 0.3 գործակից
-
գաղտնագրություն - 0.15 գործակից
-
ցանցային անվտանգություն - 0.3 գործակից
-
պրակտիկ հմտությունների գնահատում - 0.25 գործակից
-
-
3) Ցանցային/համակարգային ադմինիստրացիա՝
-
Ցանցային/համակարգային ադմինիստրացիա - 0.2 գործակից
-
սերվերների ղեկավարման և մոնիթորինգի համակարգեր - 0.1 գործակից
-
օպերացիոն համակարգերի իմացություն - 0.15 գործակից
-
երթուղիչների և կոմմուտատորների, Firewall-ների աշխատանքի իմացություն - 0.2 գործակից
-
TCP/IP Model-ի և ցանցային ծառայությունների (DNS, FTP, NTP, Webserver, iSCSI, VPN և այլն) իմացություն - 0.15 գործակից
-
գործնական հմտությունների գնահատում - 0.2 գործակից
-
Երկրորդ փուլի արդյունքում՝
-
8 և ավելի բալ հավաքած զորակոչիկները ստանում են որակավորման «C» կարգ,
-
8-ից ցածր բալ հավաքած զորակոչիկները ստանում են որակավորման «B» կարգ։
Մեր մասին
ԱՏՄԿ խումբը հիմնադրվել է 2013 թվականին: Խմբի հիմնական խնդիրներն են ՀՀ ԶՈՒ ավտոմատացված կառավարման համակարգերի, ծրագրային փաթեթների ուսումնասիրումը, մշակումը, ներդրումը և սպասարկումը։